Իրավական 

ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը հույս է հայտնել, որ հայ-քուվեյթական համագործակցության շրջանակում կընդգրկվեն նաև երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցության ծրագրեր:

Ներկայացնելով ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաև համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում, և նախանշել մի շարք ուղիներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին հավաստիացրել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ՝ ոստիկանական կառույցների համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նույն շարքից