Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագիրը վավերացրած երկրների թիվը հասել է 50-ի: Այդ մասին հաղորդել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Ութ պետություններ գլխավոր քարտուղարին փոխանցել են վավերագրերը, եւս երկուսը ստորագրել են կոնվենցիան: Դրա 22-րդ հոդվածին համապատասխան՝ զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագիրն ուժի մեջ կմտնի իննսուն օր հետո, այսինքն՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին վավերագրեր են փոխանցել Արգենտինան, Բահամյան կղզիները, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չեխիայի Հանրապետությունը, Պորտուգալիան, Սենտ Լյուսիան, Սենեգալը եւ Ուրուգվայը: Իսկ Վրաստանը եւ Նամիբիան ստորագրել են կոնվենցիան: Սեպտեմբերի 24-ին այն ստորագրել էր Ուկրաինան, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: