Հանրապետությունում անցած 4 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 39 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 45-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 51-ը:
Բացահայտվել է գողության 21, խարդախության 15, յուրացման 3, խուլիգանության 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման և մաքսանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 5, գողության 2, խարդախության 3 և յուրացման 1 դեպք: