Իրավական 

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում կալանավորի հանձնուքի շաքարավազի մեջ թմրանյութ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են շաքարավազի հետ խառնած սպիտակ զանգված:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, վերոնշյալ զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

 

Նույն շարքից