Գիտություն 

Հրապարակվել է 2015/2016թթ. լավագույն բուհերի վարկանշային ցանկը

Telegraph.co.uk կայքի փոխանցմամբ՝ Բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերությունը հրապարակվել է 2015/2016թթ. լավագույն բուհերի վարկանշային ցանկը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը պահպանել է իր դիրքը որպես աշխարհի լավագույն համալսարան:

QS World University Rankings վարկանշային ցանկը կազմելիս հաշվի է առնվում վեց չափանիշ՝ ակադեմիական միջավայրում հեղինակությունը, ուսանողների նկատմամբ պրոֆեսորադասախոսական կազմի հարաբերակցությունը, գործատուների շրջանում համբավը, հիշատակության ինդեքսը, օտարերկրացի դասախոսների և ուսանողների թիվը։

1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,
2. Հարվարդի համալսարան,
3. Քեմբրիջի համալսարան,
3. Սթենֆորդի համալսարան,
5. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ,
6. Օքսֆորդի համալսարան,
7. Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL),
8. Լոնդոնի թագավորական քոլեջ,
9. Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց,
10. Չիկագոյի համալսարան։

 

Նույն շարքից