Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայ Վոլոնտիրը, ով հայտնի է «Գնչու» ֆիլմում խաղացած իր դերով՝ Բուդուլայ: Նա մահացել է 82 տարեկանում՝ Մոլդովայում:
Վերջին ամիսներին դերասանը ծանր վիճակով գտնվել է հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ և շաքարախտ:
Մ. Վոլոնտիրը ծնվել է 1934 թ. Մոլդովայում: Նա խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, նրա ամենահայտնի կերպարն է Բուդուլայը՝ «Գնչու», «Բուդուլայի վերադարձը» ֆիլմերից: