ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները: