Մշակույթ 

Disney-ը կնկարահանի «Մերի Պոպինս» ֆիլմի շարունակությունը

Interfax.ru կայքի փոխանցմամբ  Disney ստուդիան կնկարահանի 1964 թվականի «Մերի Պոպինս» ֆիլմի շարունակությունը:

Ռեժիսոր է նշանակվել Ռոբ Մարշալը, ով հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» և «Գեյշայի հուշերը» ֆիլմերով։

Նոր ֆիլմի գործողությունները կզարգանան առաջին ֆիլմի իրադարձություններից 20 տարի անց։ Սցենարի հիմքում կընկնեն բրիտանացի գրող Պամելա Թրևերսի բազմաթիվ պատմվածքները, որոնք լույս են տեսել նրա «Մերի Պոպինս» գրքից հետո։

Նույն շարքից