Իրավական 

Երևանյան լճում դիակ է հայտնաբերվել

Երևանյան լճում այսօր տղամարդու դիակ է հայտնաբերվել: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ Քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեն պարզել է մահացածի ինքնությունը, նշանակվել են փորձաքննություններ, ընթանում է քննություն:

Մեր ունեցած տեղեկություններով` մահացածը 1973 թվականին ծնված Արմեն Ստեփանյանն է, ով Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաշվառված է՝ որպես անհետ կորած:

Մեր տեղեկություններով՝ իրավապահներն արդեն մի քանի օր է, ինչ որոնում են նրան: Ի դեպ, դիակի վրա արդեն ի հայտ են եկել նեխման երևույթներ, որոնք վկայում են, որ մահացածը տևական ժամանակ մնացել է ջրում:

Նույն շարքից