Իրավական 

Դատարանը կքննարկի Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը

analitik.am

Մոսկվայի Բասմանի դատարանը կքննարկի Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը, հոկտեմբերի  3-ին հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան:

 

Քննությունը Բասմանի դատարանին խնդրել է ազատել «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Դատարանը քննության միջնորդությունն է ստացել Հայրապետյանի խափանման միջոցը կալանքից տնային կալանքի փոխելու վերաբերյալ, այն քննարկվելու է այսօր»,  — ասել է Ֆադեեւան:

 

Հիշեցնենք, հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք էր ներկայացրել հայ գործարար Լեւոն Հայրապետյանին՝ ՌԴ ՔՕ-ի 160 (յուրացում) եւ 174 (ապօրինի ձեռք բերված դրամական միջոցների յուրացում) հոդվածներով:

Նույն շարքից