Իրավական 

Մեծ Բրիտանիան սպառնում է դուրս գալ ՄԻԵԴ-ի կազմից

analitik.am

Եթե 2015թ. գարնանը սպասվող համընդհանուր ընտրություններից հետո Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը պահպանի իշխանությունը, նոր կառավարությունը մտադիր է Մեծ Բրիտանիան դուրս բերել Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմից: Այս մասին The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում ասել է երկրի արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգը:


«Ընտրություններից հետո Լոնդոնը ստրասբուրգյան դատարանին վերջնագիր կներկայացնի՝ Մեծ Բրիտանիայի գործերում նրա կարգավիճակը մինչև խորհրդատվական մարմին իջեցնելու նպատակով: Այդպիսով վերջ կդրվի ֆարսին, երբ օտարերկրացի հանցագործները և ահաբեկիչները հնարավորություն են ունենում Ստրասբուրգում վիճարկել իրենց արտաքսման մասին բրիտանական դատարանների վճիռները»,- ասել է Գրեյլինգը:


«Մենք մտադիր ենք վերականգնել իրավիճակը, երբ Մեծ Բրիտանիան վերադարձնի սեփական օրենքներն ինքնուրույն որոշելու իրավունքը»,- նշել է նա:


Հերթական համընդհանուր ընտրությունները Միացյալ Թագավորությունում կանցկացվեն 2015-ի մայիսին:

Նույն շարքից