Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Դենիել Քրեյգի մասնակցությամբ «007. Սպեկտր» ֆիլմը կարող է 2 ժամ 40 րոպե տևել:
Այսպիսով՝ ֆիլմը կարող է ամենաերկարատևը դառնալ բոնդիանայի շարքում։ Նախորդ ռեկորդը պատկանում է «Խաղատուն «Ռոյալ»» ֆիլմին, որը տևում է 2 ժամ 24 րոպե։
«007.Սպեկտր» ֆիլմը կլինի 4-րդը, որում Ջեյմս Բոնդի դերը կատարում է Դենիել Քրեյգը, և 24-րդն ամբողջ շարքում։ Եվ սա 2-րդ ֆիլմն է, որը նկարահանում է ռեժիսոր Սեմ Մենդեսը՝ «007. Սքայֆոլ» ֆիլմից հետո։