Իրավական 

Շառլ Ազնավուրը՝ իր համերգի օրը Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մասին

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի  մենահամերգը, իսկ համերգից առաջ փոխվել էր հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը: Մեր աղբյուրները պնդել էին, որ Հայրապետյանի խափանման միջոցը փոխելով՝ Ռուսաստանի իշխանությունները հարգանքի տուրք են մատուցել լեգենդար շանսոնյեին, ով դեռևս հուլիսի 23-ին՝ Հայրապետյանի ձերբակալությունից յոթ օր անց, դիմել էր ՌԴ իշխանություններին՝ Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

 

Armtimes.am-ը հղում անելով «Սոբեսեդնիկ» թերթին գրում է՝ Մոսկվայում գտնվող Շարլ Ազնավուրից հարցրել է, թե արդյոք իր համերգի օրը Լևոն Հայրապետյանին ազատ արձակելը զուգադիպություն է. «Ինձ հաճախ են խնդրում արտահայտվել հայերի մասին կամ Հայաստանի հետ կապված որևէ երևույթի մասին, թեև պետք է խոստովանեմ, որ ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ համարում, քան հայ: Ես կասեի, որ ֆրանսիացի եմ հայկական, թուրքական, վրացական ու ռուսական արմատներով (…) Ես բարձր եմ գնահատում բոլոր հայերին (անկախ նրանից Հայաստանից են, թե Լեռնային Ղարաբաղից), ովքեր մեծ ներդրում են կատարել իրենց երկրի զարգացման գործում: Գործարարները, ովքեր վաստակած գումարը ներդնում են ոչ թե իրենց սիրելիների համար, այլ հայրենիքի մշակույթի, բնապահպանության, կրթության զարգացման համար, ոչ պակաս հարգանքի են արժանի, քան երաժիշտները: Սակայն, ցավոք, ավելին չեմ կարող ասել. ես միանգամայն հակաքաղաքական մարդ եմ, քաղաքականություն չեմ սիրում և չեմ խոսում այդ մասին»,- ասել է Ազնավուրը:

Նույն շարքից