ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը դեռևս ընթացքի մեջ է: Այս պահին մասնագիտական հանձնաժողովի կողմից արդեն իսկ քննվել է մրցույթի 2 մասնակից` Արմեն Հարությունյանը և Արա Ղազարյանը, տեղեկացնում է Pastinfo.am–ը:
Նշենք, որ հանձնաժողովը որոշել է հավակնորդներին լսել տարիքային կարգով` սկսելով տարիքով ամենաավագից:
Յուրքանչյուր մասնակցի քննելու համար հանձնաժողովը տրամադրում է առավելագույնը 2 ժամ: Հարցազրույցը բաղկացած է երեք մասից. առաջին մասում, որի համար տրվում է 30 վայրկյան, մասնակիցը ներկայացնում է մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձն ու ձեռքբերումները, նաև պատասխանում իր գործունեությանն ու կենսագրությանը վերաբերող՝ հանձնաժողովի հարցերին, երկրորդ մասում, որի տևողությունը 45 րոպե է, մասնակիցը պատասխանում է հանձնաժողովի մասնագիտական հարցերին։։
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։