Հյուսիսային Կորեայում վերսկսել է աշխատանքը երկրի գլխավոր ատոմային ռեակտորը՝ Յոնբենե միջուկային համալիրը, որը սառեցվել էր 2007 թ.: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Յոնբենեում բոլոր միջուկային օբյեկտները, այդ թվում՝ ուրանի հարստացման գործարանը և 5-մեգավատանոց ռեակտորը, վերանորոգվել են և ամբողջ ծավալով սկսել են աշխատանքը, ասվում է հաղորդագրության մեջ:
«Այդպիսով՝ Փխենյանը կատարելագործում է իր միջուկային սպառազինությունը որակով և քանակով և պատրաստ է ցանկացած ժամանակ միջուկային զենք կիրառել ԱՄՆ-ի և այլ երկրների դեմ»,- նշվում է հայտարարության մեջ:
Ռեակտորը սառեցվել էր 2007 թ. օգնության դիմաց զինաթափման վերաբերյալ գործարքի շրջանակներում: Սակայն 2009 թ. Հյուսիսային Կորեան դուրս է եկել զինաթափման վերաբերյալ բնակցություններից: