Բիրմայում ավելի քան երեք հազար կալանավորներ ազատ են արձակվել երկրի նախագահ Թեյն Սեյնի հրամանագրի համաձայն. փաստաթղթի տեքստում նշվում Է, որ համաներումը հայտարարվել Է «հանուն խաղաղության ու կայունության», տեղեկացնում է BBC-ին:
Ազատ արձակվածների մեծ մասը դատապարտվել էր տարբեր հանցագործությունների համար, սակայն նրանցից չորսը՝ նախկին ռազմական հետախույզներ են:
Ինչպես նշում են իրավապաշտպանները, քաղբանտարկյալների առյուծի բաժինն արդեն ազատություն Է ստացել նախկին ռազմական դիկտատուրայի օրոք ժողովրդավարական վերափոխումների անցկացման երեք տարվա ընթացքում:
Թեյն Սեյնը Բիրմայի դեմոկրատացման մասին հայտարարել Էր 2011 թվականին, երբ նա իշխանության եկավ: