Իրավական 

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթում հաղթող ճանաչված 3 անձինք հայտնի են

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք հայտնի են։ 

Այս մասին հայտնում են  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմից։ 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակազմը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի արդյունքները հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են՝ Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը»,-տեղեկացնում են մրցութային հանձաժողովից։ 

Ըստ գործող կարգի՝ թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատվում են 100 միավորանոց համակարգով, որից անձնական հատկանիշները` 20, մասնագիտական որակները` 55 և լեզվական կարողությունները` առավելագույնը մինչև 25 միավոր: Մեր տեղեկություններով՝ երեք թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել 100 միավոր: 

Նույն շարքից