Իրավական 

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 115 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 115 դատապարտյալի, հայտնում է Կալանավորներին համաներում շնորհելու հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, փոխանցում է newsgeorgia.ru-ն:

 

Համաձայն որոշման՝ ազատազրկման վայրը մինչ օրվա վերջ կլքի 88 դատապարտյալ, 27 դատապարտյալի պատժամիջոց մեղմացվել է: Համաներվածների թվում կա 7 անչափահաս և մեկ կին: Կորիձեի խոսքով՝ ընդհանուր ուսումնասիրվել է 699 գործ:

 

«Ամբողջությամբ պատժից ազատվածների թվում կան քաղաքացիներ, որոնք ազատազրկվել են առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու, կողոպուտի, թմրամիջոցների անօրինական պատրաստման, պահման և օգտագործման, սառը զենքի անօրինական պահման համար և այլն»,- նշել է Կորիձեն:

Նույն շարքից