Իրավական 

Հայ-հունական ռազմական համագործակցություն

Հոկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական ռազմական համագործակցության համակարգման ամենամյա խորհրդակցությունները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:


Հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության ներկայիս կարգավիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Հոկտեմբերի 8-ին Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ռազմածովային ուժերի բրիգադի գեներալ Ալեկսանդրոս Դիակոպուլոսին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները: Հունական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015թ. պլանը

© iravaban.net 

Նույն շարքից