Ընդամենը հինգ ամիս է, ինչ Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: Չնայած այդ կարճ ժամանակահատվածին, Հովհաննես Մանուկյանը, լինելով ոլորտի առաջատար և լավագույն մասնագետ, արդարադատության ոլորտում կատարած ծավալուն աշխատանքի շնորհիվ՝ կարողացավ ձեռք բերել մեր հասարակության հավատն ու վստահության մթնոլորտ ստեղծել արդարադատության ոլորտի նկատմամբ:
«Անալիտիկ» կենտրոնը, հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարի կատարած աշխատանքը, 08.10.14-ին տեղի ունեցած «ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության ժամանակ, Հատուկ մրցանակ շնորհեց Հովհաննես Մանուկյանին ՀՀ Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և նորամուծություններ ներդնելու համար:
«Անալիտիկ» կենտրոնը շնորհավորում ու շնորհակալություն է հայտնում Հովհաննես Մանուկյանին հասարականպաստ ու բարեխիղճ աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ: