Իրավական 

Ադրբեջանում վերջին երեք տարիներին 70 ծննդկանների մահվան դեպք է գրանցվել

Ադրբեջանում վերջին երեք տարիներին ծննդկանների մահվան 70 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է lent.az լրատվական կայքը` հղում կատարելով պաշտոնական վիճակագրությանը:

 

Ըստ կայքի` անցյալ տարի Ադրբեջանում 25 ծննդկան է մահացել: Նման մահերի մեծ մասն ընկնում է շրջաններին: Այս տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում 18 կին ծննդաբերության ժամանակ մահացել է: Նման վերջին փաստը տեղի է ունեցել Խաչմազում: Հոկտեմբերի 9-ին Խաչմազում ծննդաբերության ժամանակ մահացել են 43-ամյա Արզու Ռահիմ գըզը Իսմայիլովան եւ նորածինը:

 

Ադրբեջանում առողջապահության մակարդակը աղետալի վիճակում է: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարի երկրի բնակչության մեծ մասն ախտորոշումների եւ բուժման համար մեկնել է արտասահման, հիմնականում` Իրան եւ Թուրքիա: Այս տարի Իրան բուժման են մեկնել արդեն մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիներ:

Նույն շարքից