Քուրբան-բայրամի և Գադիր-խում տոների կապակցությամբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին համաներում է հայտարարել: Այս մասին այսօր հայտնել է իրանական Mehr գործակալությունը:
Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին Քուրբան-բայրամի և Գադիր-խում տոների կապակցությամբ նամակով դիմել է գերագույն առաջնորդին, որում խնդրել է համաներում շնորհել 1256 բանտարկյալի:
Այդ կապակցությամբ Խամենեին համաներման մասին հրամանագիր է ստորագրել: