Իրավական 

Խստացվել են հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի միջոցառումները

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին:  Նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` համաձայնություն ստանալու դեպքում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

 

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում մշակել և հաստատել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` նախատեսելով շուրջօրյա հերթապահություն:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N1535-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N226-Ա և Հայասանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N253-Ա համատեղ հրամանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N227-Ա, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N144-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N254-Ա համատեղ հրամանի պահանջներին համապատասխան հանձնարարվել է կազմակերպել ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է պարբերաբար վերահսկողություն իրականացնել հանրապետության անտառային տարածքների, անտառամերձ բնակավայրերի, շրջանցող ավտոճանապարհների, բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն պահակակետերից միչև մայրուղիներ ընկած ճանապարհահատվածների նկատմամբ, փայտանյութի վաճառքի կետերում:


Հանձնարարվել է համապատասխան պետական կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային բաժինների հետ կազմակերպել համատեղ շրջայցեր, ապօրինի փայտանյութ տեղափոխող տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում, եթե շրջակա միջավայրին պատճառած վնասի չափը գերազանցում է 200 հազար դրամը, ձեռնարկել համապատասխան միջոցներ` գործերի հետագա ընթացքն ապահովելու համար:

Նույն շարքից