Իրավական 

Օմբուդսմենը համագործակցության հարցեր է քննարկել Շվեդիայի գործերի հավատարմատարի, այնուհետև՝ Լեհաստանի դեսպանի հետ

Այսօր առավոտյան Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգին:

 

Օմբուդսմենը պարոն Էնբերգի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:

 

Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար պարոն Էնբերգը  պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Օմբուդսմենի և նրա աշխատակազմի հետ:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին բարձր է գնահատել Շվեդիայի դեսպանության և Օմբուդսմենի գրասենյակի միջև կառուցողական և  համագործակցային հարաբերությունները:

 

Այսօր կեսօրին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ:   

 

Օմբուդսմենը և Դեսպանը  քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գերակա խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների:  

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ու Դեսպան Ռաչինսկին բարձր են գնահատել Օմբուդսմենի գրասենյակի և Լեհաստանի դեսպանության միջև ձևավորված սերտ և բարեկամական համագործակցությունը: 

Նույն շարքից