Իրավական 

Դավութօղլուն մերժել է Գերագույն դատարանի պահանջը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մերժել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Նեժդեթ Օզելին հարցաքննելու Գերագույն դատարանի պահանջը: Այս մասին հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:


Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Գերագույն դատարանը դիմել է կառավարությանը Օզելին հարցաքննելու թույլտվություն ստանալու համար:


Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ դիմումը կապված է եղել Գլխավոր շտաբի ղեկավարին առաջադրված՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և դատական գործընթացին միջամտելու մեղադրանքների հետ, որի մանրամասները չեն հաղորդվում:

Նույն շարքից