Km.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը աշխատում է նոր՝ 10-րդ ալբոմի թողարկման վրա։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը:
Կաասի երկրպագուները վաղուց էին սպասում այս նորությանը. երգչուհին 2003թ.-ից հետո նոր ալբոմներ չէր թողարկել։
Վերջին տասնամյակում նա հիմնականում կատարում էր ուրիշների երգացանկի երգերը։