Իրավական 

Մեր Սահմանադրությունն ունի շատ բացեր ու թերություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունները պատրաստվում են զիջումների գնալ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ չի լսել նման լուրեր:

«Ես, որպես իրավաբան, բազմիցս ասել եմ, որ Սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի, հիմա այսօր, մի փոքր ուշ, մի փոքր շուտ, քննարկման հարց է: Մեր Սահմանադրությունն ունի շատ բացեր ու թերություններ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ չի ցանկանում մեկնաբանել քաղաքական գործիչների կարծիքները, տալ քաղաքական գնահատականներ:

 

Հովհաննես Մանուկյանը նաև չբացառեց, որ որոշ զիջումներ կարող են լինել, և առանցքային խնդիրների շուրջ հնարավոր է համաձայնության գալ. «Գուշակություն անելն անշնորհակալ գործ է, քաղաքականություն է, ամեն ինչ էլ հնարավոր է: Հանրային քննարկումների փուլը ևս դեռևս չի ավարտվել, քաղաքական հարթության մեջ այն ևս չի քննարկվել»:

Նույն շարքից