Իրավական 

Հայաստանում նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները

Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը 2014 թվականի ինն ամիսներին աճել է 2,2 տոկոսով կամ 302 դեպքով, ինչը հիմնականւմ պայմանավորված է եղել գողությունների` այդ թվում բնակարանային գողությունների աճով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղկացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը` ներկայացնելով ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նրա խոսքով` նախորդ տարվա հաեմատ զգալիորեն նվազել է հանցագործությունների աճի տեմպերը` 15 տոկոսի փոխարեն կազմելով 2.2 տոկոս: «Նվազել են դիտավորությումբ առողջությանը վնաս հասցնելու, թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը: Մեկ դրական միտում կա`շուրջ 41-ով  նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը»,- ասաց Պողոսյանը:


Նա տեղեկացրեց, որ Ոստիկանության մարմինների ձեռնարկած գործողությունների շնորհիվ հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրենի շրջանառության 424 դեպք, ինչը շուրջ 3  տոկոսով ավելի է նախորդ տարվանից: «Եթե թվերով ներկայացնենք, ապա կամավոր ներկայացվել կամ առգրավվել է շուրջ 790 միավոր հրազեն: Հատկանշական է, որ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման բարելավում ունենք: Շատ կարևորում ենք անչափահասների շրջանում տարվող աշխատանքները, ինչի շնորհիվ 19 դեպքով նվազել է անչափահասների կողմից և 16 դեպքով վերջիններիս մասնակցությամբ կատարված հանցագործությունների թիվը»,- ասաց նա: Փոխոստիկանապետի խոսքով` այս տարվա ինն ամիսներին  Ոստիկանության մարմինների կողմից հայտնավերվել է քննությունց և դատից խուսափող, ինչպես նաև հետախուզվող 1324 անձ:

Նույն շարքից