Իրավական 

Համայն աշխարհի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը և Յուվեցի Կարոն անպատժելիության գրկում

analitik.am

Կարո՞ղ եք պատկերացնել մի փաստաբան, ով բառիս բուն իմաստով մեկ օրում նույն քրեական գործով մեղադրյալի պաշտպանից վերածվում է տուժողի ներկայացուցչի:

Ինչքան էլ զարմանալի լինի, բայց կա նման անձնավորություն, ով հաճախ է հայտնվում նման իրավիճակներում՝ վերջինիս անունը Կրոմվել Գրիգորյան է: Փաստաբան, ում մատուցած ծառայությունները բավականին թանկ արժեն, փաստաբան, ով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն,  դատական գործի մեկ հատորն ուսումնասիրելու համար պահանջում է 500-800$, սակայն երաշխիք չկա, որ ուսումնասիրելուց հետո նա կզբաղվի այդ գործով: Բավականին հետաքրքիր և շատ հաճախ անտրամաբանական մոտեցումներ է աշխատում պարոն Գրիգորյանը: Ստորև ներկայացնում ենք բավականին աղմկահարույց գործերից մեկում՝ Արթուր Զադոյան -Կարո Կարապետյան կռվի արդյունքում հարուցված քրեական գործի մասին է խոսքը, Կրոմվել Գրիգորյանի դերն ու աշխատելաոճը, որն ուղղակի փաստում է, որ Հայաստանի փաստաբանների մասնագիտական  էթիկայի ոլորտում ՀՀ Փաստաբանների պալատն անելիքներ շատ ունի:

 

Եվ այսպես՝

 

2009թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր թիվ 44113309 քրեական գործը, որը նույն օրն ըստ քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական  ծառայություն:


Կատարված նախաքննության ընթացքում Արթուր Զադոյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով։


2010   թվականի ապրիլի 30-ին թիվ 44113309 քրեական գործով վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4- րդ կետով՝ Արթուր Զադոյանի ծանր հիվանդության պատճառաբանությամբ։


2014 թվականի փետրվարի 10-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է։


Մեղադրական եզրակացությունը կազմվել է քննիչ Վ. Մուրադյանի կողմից  դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով:

 

Քննիչ Վ.Մուրադյանին խախտումներ կատարելու գործում օգնել և օժանդակել են փաստաբաններ Վահագն Բաբայանը և Կրոմվել Գրիգորյանը, որոնք  հանդիսանում են ''Կրոմվել Գրիգորյան՛՛ ՍՊԸ-ի` փաստաբանական գրասենյակի փաստաբաններ: Կրոմվել Գրիգորյանը այդ ՍՊԸ-ի հիմնադիրն է, 50 տոկոս բաժնեմասով, իսկ Վահագն Բաբայանը, ըստ մեր տեղեկությունների, 2013թ-ի հունվարից մինչև սույն թվականի մայիս ամիսը հանդիսացել  է նույն գրասենյակի փաստաբան` այսպիսով թույլ տալով ՀՀ փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.3.7 և 3.2.1-3.2.10 կետերով սահմանված պահանջների կոպիտ խախտումներ:


Այսպես`

        29.04.2010-ին Կրոմվել Գրիգորյանը նույն քրեական գործով ներգրավվել է որպես Համլետ Ջամալյանի պաշտպան, որը մինչև Կ.Գրիգորյանի ներգրավվելը ցուցմունքներ է տվել  Կարո Կարապետյանի և նրա եղբոր Սիմոն Կարապետյանի դեմ, առերեսվել  է Սիմոն Կարապետյանի հետ, պնդել է  իր ցուցմունքները առերեսումների ժամանակ: Սակայն Կ.Գրիգորյանի ներգրավվումից հետո, վերջինս հրաժարվում է իր ցուցմունքներից, քննիչ Վ.Մուրադյանը քննությամբ պարզում է, որ Կ.Կարապետյանին պատկանող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների փաստաթղթերը կեղծվել են ինչ որ անհայտ անձի կողմից և միտումնավոր կերպով թարմացրել է Կ.Կարապետյանի ավտոմեքենանարի տարեթվերը` դրանով իսկ բարձրացնելով դրանց շուկայական արժեքը՝ հետաքրքիր է, թե ո՞ւմ էր պետք նման լավություն անել Կ. Կարապետյանին:

 


 Եվ այս հիմքով Կրոմվել Գրիգորյան և Վ.Մուրադյան զույգը հասնում է նրան, որ քրեական գործի մի մասը 11.06.2014 թ-ին կարճվում է Կ.Կարապետյանի,Ս.Կարապետյանի և Հ.Ջամալյանի նկատմամբ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Կարո Կարապետյանի գաղտնի բարեկամի` անհայտ անձի կողմից պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու մասով` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով /հատոր 7 գ/թ 23-27/:


           10.05.2010թ. Կրոմվել Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել  ՀՀ ՀՔԾ  ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երեմյանին, որով  խնդրել է թույլատրել ծանոթանալ  առաջադրված մեղադրանքին և ծանոթանալու նպատակով ստանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրությունների պատճեններ, որոնց մեղադրյալը մասնակցել կամ ներկա է գտնվել: 11.06.2014թ.  քննիչ Վ.Մուրադյանի կողմից  կայացվել է որոշում տուժող ճանաչելու մասին, որով որոշվել է Կարո Կարապետյանին  թիվ 44113309 քրեական գործով ճանաչել տուժող:  Տուժող Կ.Կարապետյանը ծանոթանալով որոշմանը հայտարարել է, որ լիազորում է փաստաբան Կրոմվել Գրիգորյանին  գործով ներկայացնելու իր շահերը:  /հատոր 7 գ/թ 40-42/  : Նույն  օրը կայացված որոշմամբ որոշվել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ. Գրիգորյանին ճանաչել տուժող Կ.Կարապետյանի ներկայացուցիչ և նույն օրը Կ.Գրիգորյանին  ծանոթացրել է  նշված որոշմանը /հատոր 7 գ/թ 43-46:    

 


Նշված փաստական հանգամանքներն ուսումնասիրելիս չի հասկացվում, թե  ինչպես կարող էր  քննիչը, ՀՀ քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի խախտմամբ, տուժողի ներկայացուցիչ  ներգրավել Կրոմվել Գրիգորյանին այն դեպքում, երբ նա  ընդամենը մեկ րոպե առաջ նույն քրեական գործով մեղադրյալի պաշտպանն է եղել: Խախտում է նաև այն, որ  քննիչը նշված երեք որոշումները կայացրել է նույն  օրը, ուստի նա  չէր կարող չնկատել նշանակություն ունեցող այս փաստերը:

 


Այնուհետև միջնորդություն է ներկայացվում  վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հարցաքննեն գործով նոր հայտնաբերված ՛՛վկաներ՛՛ Էդվարդ Հրայրի Թարվերդյանին և Ռոբերտ Մովսեսի Մովսեսյանին, որոնց շահերի պաշտպանությունը ստանձնում է ՛՛Կրոմվել Գրիգորյան՛՛ ՍՊԸ-ի աշխատակից, փաստաբան Վահագն Բաբայանը, վերջինս մասնակցել է ՛՛վկաների՛՛  հարցաքննություններին, առերես հարցաքննություններին:


Նման կոպիտ խախտումների արդյուքնում  փաստաբան Կ.Գրիգորյանը փաստացի նախաքննության  ընթացքում տիրապետել է ՛՛հիմնական վկաների՛՛ ցուցմունքերին, նրանց մասնակցությամբ տեղի ունեցած առերես հարցաքննություններին, որն էլ հնարավորություն է տվել նրան տեղյակ լինել նաև հակառակ կողմի ցուցմունքներին՝ այսպիսով հնարավորություն ունենալով  ուղղորդել նախաքննության ընթացքը, ինչպես նաև լինելով Հ.Ջամալյանի պաշտպանը տիրապետել է այնպիսի տեղեկությունների, որոնք գողացված ավտոմեքենաների մասով  էական նշանակություն են ունեցել Կարո Կարապետյանի համար:

 

 

Նույն շարքից