Ադրբեջանում դատական լսում է անցկացվել՝ որոշելու՝ երկարաձգե՞լ հայտնի իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների կամայական ազատազրկումը, թե՞ ոչ:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանում կեղծ ու ակնհայտորեն նպատակաուղղված քայլեր են արվում իշխանությունների կողմից՝ նման ճնշումների միջոցով իրավապաշտպաններին լռեցնելու ուղղությամբ:
Յունուսները, չնայած առողջական վատ վիճակին, անորոշ ազատազրկման պայմաններում են պահվում հուլիսից: Իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ նրանց դեմ հիմնականում դավաճանության մեղադրանքները քաղաքականացված են:
Human Rights Watch-ն իր կայքում տարածված հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց և հանել մեղադրանքները, իսկ նրանց նկատմամբ բռնություններ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել: