Disney ստուդիան YouTube-ում հրապարակել է Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործության մոտիվներով «Ջունգլիների գիրքը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը, հայտնում է Reviewjournal-ը:
Մաուգլիին մարմնավորել է Նիլ Սեթին: Արկածային դրաման պետք է էկրան բարձրանար 2016 թ. աշնանը, բայց ընկերությունը որոշել է այն մեկ տարի ուշ թողարկել:
Նիլ Սեթին միակ մարդն է, որը երևում է կադրում. բոլոր կենդանիներն ու թռչունները ֆիլմում ստեղծված են համակարգչային գրաֆիկայով:
«Ջունգլիների գրքի» ռեժիսորը Ջոն Ֆավրոն է, որն ավելի հայտնի է որպես դերասան: