Մշակույթ 

Մերիլին Մոնրոյի հանրահայտ լուսանկարը

Մերիլին Մոնրոյի ամենահանրահայտ լուսանկարն արվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Մոնրոյի այդ ժամանակվա ամուսինը` Ջո Դի Մաջիոն, այս լուսանկարն այնքան գռեհիկ էր համարում, որ արդյունքում իրար չհասկացան և բաժանվեցին:

Բայց Ջո Դո Մաջիոն երբեք չի դադարել Մոնրոյին սիրելը և երկար տարինել տառապել է այդ սիրուց: Իսկ երբ ցանկացավ նորից առաջարկություն անել Մոնրոյին, վերջինիս արդեն մահացած գտան:

Ջո Դոն կազմակերպեց դերասանուհու թաղումը: 20 տարի շարունակ Ջո Դո Մաջիոն կարմիր վարդեր էր դնում Մոնրոյի գերեզմանին: Նա երբեք չի բարձրաձայնել իրենց հարաբերությունների մասին և հետո երբեք չամուսնացավ, իսկ մահանալուց առաջ նրա կողմից հնչեցրած խոսքերը հետևյալն էին` «Վերջապես ես կտեսնեմ Մերիլինին»:

49

 

Նույն շարքից