Մշակույթ 

Ջոլին ու Փիթը անհանգստացած են, որ իրենց դուստրը սեռափոխվելու ցանկություն կհայտնի

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին խորհրդակցության նպատակով դիմել են մասնագետի դստեր՝ Շայլոյի՝ տղա լինելու բազմամյա ցանկության պատճառով։ Այս մասին հայտնում է Radar Online-ը՝ հղում անելով ընտանիքի շրջապատի աղբյուրներին։

Ռեսուրսի տվյալներով՝ գենդերային հարցերով փորձագետը չի կարողացել միանշանակ պատասխան տալ՝ Շայլոն տրանսգենդե՞ր է, թե՞ «տղա» աղջիկ։ Մասնագետը կարծիք է հայտնել, որ մինչ դեռահասության տարիքը աղջիկը կարող է զարգանալ ու կանացիություն ձեռք բերել։

2006 թվականին ծնված Շայլոն զույգի առաջին կենսաբանական երեխան է։ Ջոլին ու Փիթը միասին են ապրում 2005 թվականից։

1344288956_shiloh-jolie-pitt brad-pitt-angelina-jolie-consult-shiloh-dressing-boy-05 brad-pitt-angelina-jolie-consult-shiloh-dressing-boy-08

Նույն շարքից