Ռազմական 

Բելգիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններին

Բելգիայի զինվորականները պատրաստ են Սիրիայում մասնակցել ԻՊ ահաբեկիչների դեմ ծավալվող ցամաքային ռազմական գործողություններին: Այս մասին հայտնել է Բելգիայի պաշտպանության նախարար Սթիվեն Բանդերպուտը:

Նրա խոսքերով, անհրաժեշտության ու որոշակի պայմանների պարագայում բելգիական զինվորականները կարող են իրենց ներդրումն ունենալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Միաժամանակ նա շեշտել է, որ բելգիական զինուժը պատրաստ է մասնակցել Սիրիայի ռազմական գործողությունների միայն երկրորդ էտապին ու մտադիր չէ արյունալի մարտերում աչքի ընկնել:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ 2011թ.-ից Սիրիայում շարունակվող արյունահեղ պատերազմի հետեւանքով, ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով զոհվել է 220 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը: Կառավարական զորքերի դեմ մարտնչող տարբեր անջատողական խմբավորումներից ամենավտանգավորն ու մարտունակը ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորումների գրոհայիններն են:

Նույն շարքից