Ռուս հաղորդավար Մաքսիմ Գալկինը վերադառնում է ռուսական Առաջին ալիքի եթեր՝ «Точь-в-точь» շոուի նոր սեզոնին մասնակցելու համար, հայտնում է ТАСС գործակալությունը:
2008 թվականի սեպտեմբերին Մաքսիմ Գալկինը, ով Առաջին ալիքում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի հաղորդավարն էր, հայտարարել էր «Ռոսիա 1» տեղափոխվելու մասին։ Դրանից հետո Գալկինը յոթ տարի չի հայտնվել Առաջին ալիքի եթերում։
«Точь-в-точь» հայտնի շոուի նոր սեզոնը սկսվում է սեպտեմբերի 20-ին: Մասնակիցների ելույթները գնահատելու են օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, դերասաններ Մաքսիմ Ավերինը, Գենադի Խազանովը, Լեոնիդ Յարմոլնիկը։