Ռուսաստանի «Կենտրոնական ռազմածովային պորտալը» հրապարակել է 2015 թ.-ին Սիրիային տրամադրված ռազական տեխնիկայի ցանկը:
Ռուսական դեսանտային խոշոր նավերը Սիրիայի ափերին են հասել շուրջ 41 անգամ: Համենայն դեպս Սեւծովյան նեղուցներով այդքան նավերի անցում է գրանցել Ստամբուլի թուրք լրագրող Դեվրիմ Յայլայը, ով 2013թ.-ից զբաղվում է նեղուցներով անցնող ռազմական նավերի գրանցման աշխատանքով: Այս մասին տեղեկացնում է Flot.com կայքը:
Նրա տեղեկացմամբ հունիս ամսից ռուսաստանյան նավերի անցումը նեղուցներով աճել է 2 անգամ:
Ռուսական դեսանտային նավերի վրա կարող է տեղավորվել 500-1500 տոննա բեռ ու 300-400 զինծառայող:
Այսպիսով, հաշվարկներից առաջնորդվելով, կարելի է կռահել, որ Սիրիան Ռուսաստանից կարող էր ստանալ 1990 զրահամեքենա կամ զենք-զինամթերքով բեռնված 2440 բեռնատար: