Ռուսաստանյան ռազմական տեխնիկան ընդունակ է ոչնչացնել Սիրիայում ԻՊ գրոհայինների կողմից զավթված ամերիկյան M1A1 Abrams տանկերին:
Այս մասին գրում է The National Interest պարբերականը, նշելով, որ ռուսական Т-90 տանկը իր հնարավորություններով գերազանցում է ամերիկյան M1A1 Abrams տանկերին:
Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը Սիրիային տրամադրել է Т-90 տեսակի տանկեր: Ռուսաստանյան ու գրոհայինների կողմից զավթված տանկերի միջեւ բախման հնարավորությունն աննշան է, սակայն, չպետք է նաեւ բացառել: Գրոհայինները ոչ միայն ոչնացրել են Իրաքում առկա ամերիկյան M1A1 Abrams տանկերն, այլ որոշ մասը զավթել կառավարական ուժերի դեմ մղվող մարտերի ընթացքում: Ներկայումս տանկերը կենտրոնացված են հիմնականում Մոսուլի շրջանում, սակայն, անհրաժեշտության դեպքում կարող են տեղափոխվել նաեւ Սիրիա:
Հնրավոր բախման դեպքում աերիկյան տանկերը չեն փայլի մարտերում: Նախ տանկերը կառավարելու են անփորձ, մարտական պատրաստվածություն չստացած գրոհայինները, որոնք կբախվեն ռազմական փորձ ունեցող սիրիական տանկիստների հետ:
Բացի այդ, Իրաքին տրամադրված M1A1 Abrams տանկերը հագեցված չեն պաշտպանական շերտով, բացի այդ ամերիկյան տանկերը կրակն իրականացնում են ոչ թե հատուկ սարքավորումների ու կոմպյուտերային մեխանիզմով, այլ ձեռքով, ինչի պատճառով զգացվում է ռումբերի ու հրթիռների պակաս:
Ռուսական Т-90 տանկերը հագեցված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, առավել մանեւրային են ու համապատասխանում են Սիրիայի բնակլիմայական պայմաններին: