Առաջիկա 3 օրերի ընթացքում Երևանում կանցկացվի «Yerevan Jazz Fest 2015» ջազ փառատոնը, որի ընթացքում ելույթներով հանդես կգան ոչ միայն հայ, այլև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից հրավիրված հայտնի ջազ երաժիշտներ։
Այս առիթով այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից բակում կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ջազ երաժշտության վարպետներ Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Էռնա Յուզբաշյանը, Սերգեյ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը, ֆրանսիացի թմբկահար Լորին Ռուբինը և ամերիկացի երգիչ Հյուբերտ Թաբբսը։
«Ես շատ ուրախ եմ և հուզված, որ երկարատև դադարից հետո մեզ մոտ կրկին անցկացվում է միջազգային ջազ փառատոն։ Կարծում եմ՝ այն երևանցիների համար հետաքրքիր կանցնի, քանի որ կազմակերպիչները շատ լուրջ և լավ են պատրաստվել»,-նշեց Լևոն Մալխասյանը։
այ երաժիշտներից պակաս ոգևորված չէին արտասահմանից ժամանած հյուրերը։ Ֆրանսիայից ժամանած Լորեն Ռուբինը իր ուրախությունը հայտնեց Երևանում գտնվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց իրեն այստեղ հրավիրելու համար։ Իսկ Ավստրիայից ժամանած երգիչ Հյուբերտ Թաբբսը նշեց․ «Անհամբերությամբ սպասում եմ համերգներին։ Բաց չթողնեք այն։ Դա հրաշալի իրադարձություն է լինելու»։