Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահայտնի և նշանակալից թանկարանները, որտեղ այցելելու համար արժե սպասել նույնիսկ մեկ օր:
1․ Լուվրի թանգարան, Փարիզ
Թանգարանում Լեոնարդո-Դա-Վինչիի Մոնա Լիզա կտավը համարվում է ամենահայտնին:
2. Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
Այս հսկայական թանգարանն ընդգրկում է աշխարհի պատմությունը՝ սկսած քարե դարից մինչ ներկա ժամանակներ: Հատկապես տպավորիչ են ոսկե սենյակները՝ ոսկե ակնեղենով:
3. Բրիտանական թանգարան, Լոնդոն
Թանգարանի ցուցասրահներում կարելի է տեսնել մարդկային պատմության և մշակույթի հետքեր Եգիպտոսից, Հունաստանից, Հռոմեական քաղաքակրթությունից, Ասիայից, Աֆրիկայից և Միջնադարյան Եվրոպայից:
4. Եգիպտական թանգարան, Կահիրե
Թանգարանում պահվում են եգիպտական արվեստի ամբողջական հավաքածուն: Հազարավոր գանձերի մեջ են ներառված նաև Թութանհամոնի շիրիմից գտած իրեր, Թութանհամոնի տապանաքարը, որոնք պահվում են Mummy (Մումյա) սենյակում:
5. UFFIZI թանգարան, Ֆլորենսիա
Այս 16-րդ դարին պատկանող պալատում պահվում են հարյուրավոր գլուխգործոցներ` օրինակ` Բոտիչելիի հայտնի Վեներայի ծնունդը գլուխգործոցը:
6. Մետրոպոլիտան արվեստի թանգարան, Նյու Յորք
Թանգարանում պահվում են 2 միլիոնից ավել, վաղնջական ժամանակներից մինչև 21-րդ դարի` եգիպտական, հունական, հնդկական, ինչպես նաև եվրոպական արվեստի գործեր:
Ժամանակակից արվեստի կարևոր թանգարաններից մեկն ընդգրկում է 19-րդ դարից մինչև մեր օրերի գլուխգործոցներ, որոնցից հայտնիներն են` Պիկասոյի` «Դավուազելե Դը-Ավինյո»-ն, և Վան Գոգի` «Աստղային գիշեր»-ը:
8. Վատիկանի թանգարան, Հռոմ
Ցուցահանդեսների սրահները լցված են անգին գանձերով, որոնք այցելուներին երկար գամում են իրենց առջև:
9. Պրադո թանգարան, Մադրիդ
Այս գանձարանում պահվում է ամենամեծ և հանրաճանաչ հավաքածուններից, ինչպես օրինակ իսպանացի Գոյայի, Գրեկոյի և Վալեսքեզի գործերը:
10. Ազգային հնագիտական թանգարան, Աթենք
Թանգարանում կարելի է հիանալ հին հունական գլուխգործոցներով, որտեղ ընդգրկված են նաև բրոնզե Արտեմիսի և Պոսեիդոնի քանդակները:















