Ռուսաաստանի ռազմաօդային ուժերը պետք է հնարավորություն նստանան ԻՊ խմբավորման հենակետերի ռմբակոծության համար: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Նրա համոզմամբ, եթե ամերիկացիներն ու դաշնակիցները իրականացնում են ավիահարվածներ, ապա Ռուսաստանը նույնպես իրավունք ունի ռմբակոծել ընդհանուր թշնամու դիրքերը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
ԱՄՆ-ի կարծիքով, Սիրիայի նեկայիս իշխանություններն անօրինական են, ուստի դաշնակիցներին իրավունք է վերապահված, առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվության ռմբակոծել ԻՊ գրոհայինների դիրքերը Սիրիայում ու Իրաքում:
Ռուսաստանը հայտարարել է, որ օդային ճանապարհով Սիրիային է տրամադրում հումանիտար օգնություն ու ռազմական տեխնիկա եւ չի խախտում միջազգային նորմերը: