Ռազմական 

Վերջին շրջանում լարվածությունը սահմանին բավականին նվազել է. ՊՆ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն իջել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, արցախյան բանակի առաջապահ զինվորականներն իրենց առջեւ դրված խնդիրները տիրապետում եւ լիարժեք իրականցնում են: Կարող ենք անհոգ լինել, որ զինված ուժերը ապահովում են մեր խաղաղությունը»,-ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ Պաշտպանության նախարությունն ամեն օր պատրաստվում է պատերազմի, բայց այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում այն եզրակացության է եկել, որ մարտական գործողությունների լայնածավալ սանձազերծումն այս պահին անտեղի է:

Նույն շարքից