Դերասանուհի Անջելինա Ջոլին ժամանել է Կամբոջա, քանի որ հենց այնտեղ պետք է նկարահանի իր նոր ֆիլմը:
Դերասանուհին մինչ այդ հանդիպում է ունեցել Կամբոջայի վարչապետի հետ, հայտնում է justjared.com-ը:
Անջելինան ամենայն լրջությամբ է վերաբերվում դրան, քանի որ նրա ավագ որդին՝ 14-ամյա Մեդոքսը, ծագումով Կամբոջայից է:
Տարբեր ֆորումներում Ջոլիի այցը քննարկման առիթ է հանդիսացել, քանի որ դերասանուհին նախկինում այս տեսքը չուներ, ինչպիսին սովոր են նրան տեսնել երկրպագուները: Դերասանուհին անհրաժեշտ չի համարել ներկայանալ հատուկ սանրվածքով: Երկրպագուներին մտահոգել է դերասանուհու արտաքին տեսքը:
Նշենք, որ վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Ջոլին լուրջ հիվանդ է:


