Ռազմական 

ԻՊ գրոհայինները պարետային ժամ են հաստատել Ռաքքայում

ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները պարետային ժամ են հաստատել իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաքքա քաղաքում ու վերսկսել տեղի բնակիչների մասսայական ձերբակալություններն ու հարցաքննությունները:

Ռաքքայի մոտակայքում գտնվող Ալ- Տաբաքա քաղաքում զգացվում է խմելու մաքուր ջրի աննախադեպ անբավարվածություն: Ջրի մեջ հայնվել են դարչնագույն ու դեղին որդեր: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, խմելու ջրի լուրջ խնդիրներ են ծագել բուն Ռաքքայում: Իրավիճակը դառնում է կրիտիկական, սովորական են դարձել դիզենտերիայի բռնկումները: Կարմիր լիալուսին հումանիտար կազմակերպության հեռանալուց հետո քաղաքի ջրամատակարարման համակարգը հայտնվել է բարձիթողի վիճակում: Կազմակերպության աշխատակիցները նախկինում զբաղվում էին ջրի մաքրման աշխատանքներով, քլոր էին բաց թողնում:

Միաժամանակ Ռաքքայի պրովինցիայի Ալ-Հեյշ բնակավայրի մոտ արձանագրվել է քուրդ կամավորների ու գրոհայինների բախումներ, իսկ սիրիական անօդաչու սարքերին հաջողվել է վնասազերծել ԻՊ գրոհայինների հենակետն ու 2 հաշվարկ հրետանային համակարգ:

Նույն շարքից