ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառում ռուսական զորքերի ու զինծառայողների մասնակցությունը Սիրիայում ծավալվող ռազմական գործողություններին: Նրա խոսքերով Մոսկվան կքննարկի այդ տարբերակը, եթե Պաշտոնական Դամասկոսը հանդես գա նման խնդրանքով:
Նախօրեին Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեման հայնել էր, որ անհրաժեշտության դեպքում Սիրիան կխնդրի Ռուսաստանին մարտնչել սիրիական զորքերի կողմում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Սեպտեմբերի 11-ին ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, Սիրիայի Լաթաքիա քաղաքում նկատվել են 7 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք Պենտագոնի համոզմամբ Սիրիա են հասցրել ռազմական տեխնիկա ու սպառազինություն:
Այնինչ ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրերը՝ հայտնելով, որ Լաթաքիա է հասցվել միայն հումանիտար բեռ:
Դրանից հետո լրատվամիջոցները հեղեղվեցին լուրերով, որ Լաթաքիայում Ռուսաստանը մտադիր է սկսել խոշոր ռազմաբազայի շինարարություն:
Իրականում Լաթաքիայի մոտակայքում գոյություն ունի միայն օդանավակայան, իսկ Տարտուս նավահանգիստ ռուսական նավերը իրավունք էին ստացել մտնել դեռեւս վաղուց: