Աֆղանստանի հետ սահմանին Պակիստանի ԶՈՒ-ն 16 ենթադրյալ գրոհայինի է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ կառավարական ուժերը ձերբակալել են նաեւ ավելի քան 50 մարդու, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ։ «Ավելի քան 50 մարդ է ձերբակալվել ահաբեկիչների հետ կապ ունենալու կասկածանքով»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածները մի քանի օր առաջ էին ժամանել Աֆղանստանից։