Մշակույթ 

«Գահերի խաղը» սերիալն արժանացել է «Էմմիի» գլխավոր մրցանակին

RIA Nօvosti-ի փոխանցմամբ՝ «Գահերի խաղը» սերիալը դարձել է տարվա լավագույն հեռուստատեսային նախագիծը` ստանալով «Էմմի» մրցանակ` որպես լավագույն դրամատիկական սերիալ:

Սերիալի մրցակիցներն էին «Ամենայն դժվարությամբ», «Ավելի լավ է` զանգահարեք Սոլին», «Թղթե տնակ», «Հայրենիք», «Դաունթոնի աբբայություն» և «Նարնջագույնը` սեզոնի հիթը» սերիալները:

«Գահերի խաղը» մրցանակներ է ստացել նաև «Դրամատիկական սերիալի լավագույն սցենար», «Դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսուրա», ինչպես նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Փիթեր Դինքլեյջ) անվանակարգերում:

Նույն շարքից