Ռազմական 

Սիրիայի Իդլիբ պրովինցիայում ոչնչացվել է 100 գրոհային

Սիրիայի Իդլիբ նահանգի Ֆուա և Քեֆրայա գյուղերի աշխարհազորայինները երկու օրվա ընթացքում ոչնչացրել են ավելի քան 100 գրոհայինների: Ահաբեկիչները նախկինի պես պաշարել են ավելի քան 8 հազար խաղաղ քաղաքացիների: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

««Ջեբհաթ ան-Նուսրա»-ի և «Ջեյշ ալ-Ֆաթհ»-ի ահաբեկիչները շարունակում են կորուստներ կրել: Երկու օրվա ընթացքում նրանցից առնվազն 100 գրոհային է զոհվել: Ֆուայում և հարևան Քիֆրայայում մարդասիրական վիճակն աղետալի է: Սիրիայի ռազմաօդային ուժերը շաբաթ օրը գրոհայինների ավտոշարասյուներին 20 ավիահարված են հասցրել, որոնք փոխադրում էին ճակատի համալրումներ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքերով՝ հարևան Հալեպ գավառից համալրման սպասող գրոհայինները հյուսիսարևելյան և հարավարևելյան կողմերից աշխարհազորայինների պաշտպանությունը ճեղքելու փորձեր են ձեռնարկել: Գործի են դրվել 6 ականապատ բեռնատար և երկու ռազմական մեքենա:

 

Նույն շարքից