Ռազմական 

Հալեպը կրկին ենթարկվել է գրոհայինների հրթիռակոծությանը

Զինված ընդդիմության գրոհայինները հրթիռային սարքերից ռմբակոծել են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպը՝ տեղեկացնում է tass.ru-ն: «Ալ-Մայադին» հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ զոհվել է 22 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 7 երեխա, վիրավորվել է ավելի քան 30 մարդ:

Ռումբերը պայթել են կառավարական ուժերի պաշտպանության տակ գտնվող Մայդան թաղամասում:

Սեպտեմբերի 15-ին Հալեպում հրաձգության զոհ էր դարձել 38 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել էր: Հյուսիսային մայրաքաղաքը 2012թ.-ից երկու մասի է բաժանված. արևմտյան հատվածը վերահսկում են կառավարական զորքերը, իսկ արևելյան հատվածը գտնվում է երկու տասնյակ զինված խմբավորումների հսկողության տակ:

 

Նույն շարքից