Միջազգային Ռազմական 

Քուրդ զինյալները հարձակվել են թուրք ոստիկանության վրա. կա 10-ից ավելի վիրավոր

Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե-Հաքքարի ավտոճանապարհի 10-րդ կմ-ի վրա Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները ինքնաշեն ռումբ են տեղադրել և գործի դրել: Արդյունքում, տուժել են ոստիկանության աշխատակիցները, ովքեր անցել էին նշված ճանապարհով:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 13 ոստիկան: Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ: Ոստիկանությունը այժմ մեծածավալ օպերացիա է սկսել քուրդ զինյալներին հատնաբերելու ուղղությամբ:

Նույն շարքից