ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 22-25-ը ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի կիրառման համատեղ պլանավորման փաստաթղթերի մշակման և ճշտման հարցերով ՌԴ հարավային ռազմական շրջանում նախատեսված շտաբային բանակցություններին: Այս մասին տեղեկացնում ե ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմասնակցի ՌԴ հարավային ռազմական շրջանում շտաբային բանակցություններին